Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության պատճառով մոտ 300 հազար մարդ է փախստական դարձել

Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության հետևանքով երկու կողմերից մոտ 300 հազար մարդ է փախստական դարձել։ Այս մասին հայտարարել է Կամբոջայի վարչապետ Հուն Մանետը։
«Մարտական գործողությունների հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու տուժածներ։ Ընդհանուր առմամբ, երկու կողմերից մոտ 300 հազար փախստական կա։ Կամբոջիայի կողմից՝ 140 հազար, ևս 160 հազար՝ Թաիլանդի կողմից», – հայտարարվել է Կուալա Լումպուրում բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Leave a Comment