Նիկոլ Փաշինյանի «Էջմիածնի կենտրոնական հրապարակում Մեծ հոգևոր հանդիպմանը» աջակցող Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը անդրադարձել է երեկ Գյումրի քաղաքի երգող շատրվաններում հնչած հայտնի «Доля Воровская» երգի դեպքին։
Վեդիի համայնքապետը ինչպես ՔՊ-ականների մի հոծ բազմություն կամ «գվարդիա» ակնարկել էր թմրանյութեր օգտագործելու եղանակը գրելով․
«Գյումրու համայնքապետարանը իր կողմից տարածած պարզաբանման մեջ լավ ա չի գրել, որ «доля воровская»-ի փոխարեն playlist-ում պիտի լիներ «сижу я на травке» երգը, տեխնիկական խնդիրը շտկվել է, հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- գրել էր Գարիկ Սարգսյանը։
Հիշեցնք, թե ով է Գարիկ Սարգսյանը, ով ևս սատարում է Վեհարանը «զավթելու» գաղափարին․
Գարիկ Սարգսյանը 2015 թվականի մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, ում կարերայի կտրուկ աճը, ինչպես մյուս ՔՊ-ականների դեպքում, գրանցվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ Նոր Կյանքի համայնքապետի պաշտոնից դարձավ Արարատի մարզպետ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ստացել է պատգամավորական մանդատ, 2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից, 2021 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։
Ընդգծենք, որ այդ ժամանակ Սարգսյանի կինը Նոյավան ՍՊԸ-ում Հաշվետար էր աշխատում՝ համաձայն ամուսնու 2021 թվականի հայտարարագրի։
2022 թվականի հունվարի 5-ին ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից, և նշանակվել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնում։
Մինչ այդ Վեդու համայնքապետը աշխատանքային պատմություն չունի Հայաստանում, քանի որ շատերի պես 2012-2015 թվականներին եղել է արտագնա աշխատանքում ռուսաստանի Դաշնությունում, ասել է թե «խոպանում» է եղել։
Նշանակումից հետո 2022 թվականին Սարգսյանի կինը նոր աշխատանք է ստացել՝ Միասնական սոցիալական ծառայության Վեդու տարածքային կենտրոնում որպես փորձագետ։
Ամուսնու կարիեռային զուգահեռ կինը ևս նոր աշխատանք է ձեռք բերել։
Գարիկ Սարգսյանի 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ համայնքապետն ունի 4 անշարժ գույք, 1 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, իսկ համայնքապետ եղած ժամանակ ձեռք է բերել 2 հասարակական նշանակություն ունեցող տարածք Տավուշի մարզի Դիլիջան համայնքում։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 687 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 650 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել է 10 մլն 622 հազար դրամ, որից 5 մլն 622 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է, իսկ 5 մլն դրամը վարկ է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն դրամ։
Գարիկ Սարգսյանը հանդիսանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վեդու տարածքային խորհրդի նախագահ։
Էմմա Միքայելյան