
Ասուլիսի ժամանակ պատասխանելով շաբաթներ առաջ ՔԿ հրավիրվելու մասին հարցին՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց. «ՀՀ-ում չկա մի դատարան, իրավական կառույց, որ ես գործ չունենամ: Չգիտեմ էլ՝ ինչքան գործ կա վրես, չգիտեմ՝ ինչ են սրանք ուզում, ինչ են անում, ոնց են անում… Ինչ ուզում են՝ անեն: Արդարությունը հաղթելու է»: