Ադրբեջանը գազ է մատակարարելու Ուկրաինային


Միջազգային

Ուկրաինան կնքել է Տրանսբալկանյան միջանցքով ադրբեջանական գազի ներմուծման առաջին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Նավթոգազի» գործադիր տնօրեն Սերգեյ Կորեցկու՝ Ֆեյսբուքում հրապարակված հայտարարությանը։


Ըստ թոփ մենեջերի՝ «SOCAR Group SOCAR Energy Ukraine» ընկերությունից գնված գազը կմատակարարվի Բուլղարիայի և Ռումինիայի տարածքով։

Leave a Comment