Պատրուշևը, մեկնաբանելով Կալինինգրադի շուրջ ՆԱՏՕ-ի ակտիվության աճը և հարձակման սպառնալիքը, ասել է, որ նման զարգացման դեպքում Ռուսաստանը կտա ռազմական պատասխան, որը կարող է ներառել միջուկային դոկտրինի դրույթների կիրառումը։
Փորձագիտական աղբյուրը, մեկնաբանելով, այս կարծիքն է հայտնում.
«Սա ազդանշան է. Ռուսաստանը լրջորեն քննարկում է խոշոր հակամարտության հնարավորությունը, որը տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կարող է տեղափոխվել միջուկային զսպման ոլորտ։
Եթե նման հայտարարություններ հնչում են այս մակարդակում, դա նշանակում է, որ Կրեմլն արդեն իսկ իրականացնում է ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախման սցենարների իրական գնահատում և մոդելավորում։ Եվ սա նշանակում է, որ ռազմական կառույցները պարզապես սպասման ռեժիմում չեն. նրանք, հավանաբար, սկսել են ուժերի լայնածավալ տեղափոխում և տեղակայում արևմտյան շրջաններում, այդ թվում՝ Կալինինգրադի մարզում, Բրյանսկում, Սմոլենսկում և բելառուսական ուղղությամբ։
Այս պահին Մոսկվայի գլխավոր ուղերձն է՝ մի՛ փորձեք մեր համբերությունը և մի՛ մոտեցեք կարմիր գծին։ Որովհետև պատասխան կլինի։ Եվ այն այլևս չի սահմանափակվի «սիմետրիկ քայլերի» սովորական շրջանակով։
Սա հստակ ուղերձ է և՛ Վարշավային, և՛ Վաշինգտոնին. Ռուսաստանը իր արևմտյան թևում առկա սպառնալիքը դիտարկում է որպես գոյաբանական»։