Թուրքիայում շարունակում են մոլեգնել անտառային խոշոր հրդեհները: Կրակը գրոհում է այնպիսի հայտնի զբոսաշրջային վայրերի, ինչպիսիք են Բոդրումը, Մարմարիսը, Մանավգաթը և Անթալիայի այլ շրջաններ: Դեռևս տարհանման սպառնալիք չկա, սակայն Ռուսաստանի դեսպանատունը խորհուրդ է տալիս ռուսներին զգոն լինել և արագ արձագանքել իրավիճակին։
— Հրդեհներ են գրանցվել նաև Մուղլայում, Մերսինում, Հաթայում, Քարաբյուկում, Քահրամանմարաշում և Ուշակում: Վերջին չորս շրջաններում ներգրավված են ավիացիան և ցամաքային ուժերը։
— Հրդեհը մոտեցել է Անթալիայի օդանավակայանին, որը զբոսաշրջային սեզոնի ընթացքում չափազանց ծանրաբեռնված է: Այնտեղ նույնիսկ աննշան խափանումները կարող են հանգեցնել չվերթների զանգվածային ուշացումների: Սակայն առայժմ իրավիճակը վերահսկողության տակ է։
— Թուրքիայում տարհանվել է 480 տնային տնտեսություն, փրկվել է 1765 մարդ: Տեղում աշխատում է ավելի քան 1100 մասնագետ և մոտ 500 միավոր տեխնիկա։
— Նախնական տվյալներով՝ մահացել է 10 մարդ: Նրանց թվում են 5 անտառտնտեսության աշխատողներ և 5 փրկարարներ, որոնք հայտնվել են կրակե թակարդում: Եվս 14 մարդ բուժվում է հիվանդանոցներում։
— Քարախիդիր գյուղում անցորդները ծեծել են մի տղամարդու՝ կասկածելով նրան կամավորներից գողություն կատարելու մեջ։ Նրան հանձնել են ոստիկանությանը։ Արտակարգ իրավիճակի ֆոնին գրանցվում են թալանի դեպքեր։
— Ակտաուի ԱԷԿ-ի հատվածում եւս կրակը ծավալվում է (լուսանկարում): Սակայն ներկա պահին իրավիճակը հա,եմատաբար հանգիստ է և շատ ավելի քիչ դրամատիկ, քան գրում են տեղական լրատվամիջոցները։ Նախորդ օրը այրման հոտ էր գալիս, ինքնաթիռները թռչում էին ջուր լցնելու։ Այսօր լռություն է։
Տես նաեւ https://t.me/iravunk/55311