https://arm.sputniknews.ru/20250727/eatm-erkrnery-378-mln-dvolar-kughghen-ardjunaberakan-kvovoperaciajin-gvohar-barseghjan-91715709.html
ԵԱՏՄ երկրները 37,8 մլն դոլար կուղղեն արդյունաբերական կոոպերացիային․ Գոհար Բարսեղյան
ԵԱՏՄ երկրները 37,8 մլն դոլար կուղղեն արդյունաբերական կոոպերացիային․ Գոհար Բարսեղյան
Sputnik Արմենիա
Խնդիրն է հաջողությամբ գործարկել նախագիծը, ինչպես նաև ցույց տալ փորձնական մեխանիզմի ինտեգրացիոն ազդեցությունը։ 27.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-27T12:35+0400
2025-07-27T12:35+0400
2025-07-27T12:35+0400
գոհար բարսեղյան
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
արդյունաբերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81281200_0:0:1601:901_1920x0_80_0_0_37a4457d05e620d347b0be384de0156f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը հայտնել է ԵԱՏՄ երկրներում արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման վերազգային ծրագրի մեկնարկի մասին:Նախարարն ընդգծել է, որ դա կարևոր քայլ է Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման գործում։ 2025 թվականի համար միության բյուջե է մուտքագրվել մոտ 3 միլիարդ ռուբլի կամ 20,6 միլիարդ տենգե (37,8 միլիոն դոլար): Նա պատմել է նոր հնգամյա պիլոտային նախագծի մասին։Նախագծի մեկնարկից հետո, նախարարի խոսքով, բիզնեսի հետաքրքրվածությունը մեծանում է։ ԵՏՀ-ում սպասում էին առաջին պիլոտային նախագծերի հաստատմանը, որոնք ուղենիշ կդառնան բիզնեսի համար, և այժմ հանձնաժողովն ավելի շատ նախագծային հայտեր է ստանում:Հետագա խնդիրն է հաջողությամբ գործարկել նախագիծը, ցույց տալ պիլոտային մեխանիզմի ինտեգրացիոն ազդեցությունը՝ արդյունաբերական ձեռնարկությունների համար աջակցության այլ միջոցների օգտագործման հնարավորությունը քննարկելու նպատակով:
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81281200_0:0:1421:1065_1920x0_80_0_0_583c461cd5bbc06ab4ac2ad184d629fd.jpg
գոհար բարսեղյան, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), արդյունաբերություն
գոհար բարսեղյան, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), արդյունաբերություն
Խնդիրն է հաջողությամբ գործարկել նախագիծը, ինչպես նաև ցույց տալ փորձնական մեխանիզմի ինտեգրացիոն ազդեցությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը հայտնել է ԵԱՏՄ երկրներում արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման վերազգային ծրագրի մեկնարկի մասին:
Նախարարն ընդգծել է, որ դա կարևոր քայլ է Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման գործում։ 2025 թվականի համար միության բյուջե է մուտքագրվել մոտ 3 միլիարդ ռուբլի կամ 20,6 միլիարդ տենգե (37,8 միլիոն դոլար): Նա պատմել է նոր հնգամյա պիլոտային նախագծի մասին։
«Նախատեսվում է առնվազն երեք պետությունների մասնակցությունը արդյունաբերության բոլոր ուղղություններով, բացի սննդամթերքի վերամշակումից, որը ներկայումս քննարկվում է ագրոարդյունաբերական համալիրի հարցերով համագործակցության շրջանակներում։ Սուբսիդավորում ենք 100% հիմնական դրույքաչափը, գումարած դրույքաչափի մինչև 5-6% յուրաքանչյուր ծրագրի համար: Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է հատկացնել 350 մլն ռուսական ռուբլի»,-ասել է Բարսեղյանը։
Նախագծի մեկնարկից հետո, նախարարի խոսքով, բիզնեսի հետաքրքրվածությունը մեծանում է։ ԵՏՀ-ում սպասում էին առաջին պիլոտային նախագծերի հաստատմանը, որոնք ուղենիշ կդառնան բիզնեսի համար, և այժմ հանձնաժողովն ավելի շատ նախագծային հայտեր է ստանում:
Հետագա խնդիրն է հաջողությամբ գործարկել նախագիծը, ցույց տալ պիլոտային մեխանիզմի ինտեգրացիոն ազդեցությունը՝ արդյունաբերական ձեռնարկությունների համար աջակցության այլ միջոցների օգտագործման հնարավորությունը քննարկելու նպատակով: