«Զանգեզուրի միջանցքը» շրջափակման ծուղակ է Իրանի, ՌԴ-ի և Դիմադրության ճակատի համար , դրա հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները, ասել է Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Նա ոչ ուղղակիորեն զգուշացրել է, որ Թեհրանն այս սպառնալիքին արձագանքում է ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով: Նրա խոսքով՝ Իրանը ռազմական ուժեր է տեղակայել սահմաններին և վարժանքներ է անցկացրել՝ ցուցադրելով իր «կարմիր գիծը»։