Փրկարարները «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում

Փրկարարները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհը նկատել են ժամը 14։20-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 41 փրկարարական ծառայող։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։

Leave a Comment