Դերասանուհի Էմմա Շաբոյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ծննդյան առթիվ արված ֆոտոշարքով և կից գրառում արել․
«Արդեն 31․ այս տարիները չանցան աննշան … ամեն ցավ ինձ փոխեց, ամեն կորուստ՝ կոփեց, ամեն սխալ՝ սովորեցրեց։ Հիմա վստահ կասեմ, որ անցել եմ ….. անցել եմ լռությամբ, ժպիտով, երբեմն էլ արցունքով։ Չեմ փոշմանում ոչ մի վայրկյանիս համար ու չեմ ափսոսում, որովհետև ամեն քայլս բերել է ինձ այս պահին։ Ես մեծացել եմ, բայց սիրտս դեռ հավատում է գեղեցիկին, բարուն ու սիրուն»։



