Աղմկոտ գործերով հայտնի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լեվոն Բաղդասարյանը «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք» կոչված չարչրկված հարցին, տալով թե իրավական, թե բարոյական գնահատական, նախ նկատելով.
-Ցավով եմ արձանագրում,որ այնպիսի գլոբալ թեմա,ինչպիսին է,, Զանգեզուրի միջանցք,, խոսույթը, ով չի ալարում,,քննարկում է տարբեր ամենաբարձր հարթակներում , սոցիալական հարթակներում, բժիշկ, կոշկակար, քաղաքական գործիչ, առևտրական, միգուցե, նաև դեսանտ իջաց լրտես ու թշնամի։ Ցավոք, բացակայում է պաշտոնական դիրքորոշում։ Դիրքորոշում,որի հիմնաքարը պետք է լինի պետական գերակա շահը,զմռսված միջազգային և ներպետական իրավունքի,օրենքի գերակայությամբ։ Այս տասնհայ արիների ընթացքում ազգովի իրավագետ ու քաղաքագետ լինելու արդյունքում Հահ դարձավ որբի գլուխ,որ ով ուզում ,խուզում է։ Իմ իրացական տեսլականը Զանգեզուրի միջանցքի պահով հետևյալն է ,որի հեղինայային իրավունքը փոխանցում եմ բոլոր շահագրգիռ անձանց։
Հայաստանի Հանրապետության տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կիրառման իրավաչափությունը
Իրավական հարցադրում
Արդյոք իրավաչափ է որևէ միջազգային կամ երկկողմանի համաձայնագրով Հայաստանին պարտադրել ճանապարհ տրամադրել այլ պետության՝ առանց ՀՀ իրավասու մարմինների վերահսկողության («միջանցքի» տեսքով), և արդյոք նման լուծումը չի խախտում ՀՀ տարածքային ամբողջականությունը։
2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվել է, որ պետք է ապաշրջափակվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, այդ թվում՝ Ադրբեջանին կապ ապահովել Նախիջևանի հետ։ Սակայն փաստաթղթում բացակայում է «միջանցք» հասկացությունը, և Հայաստանի որևէ իրավական ակտով չի սահմանվել նման կարգավիճակ։
1. ՀՀ Սահմանադրություն
Հոդված 205․ «Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով։»
Տարածքի որևէ մասն անկախ իրավական կարգավիճակով օտար պետության տրամադրելը առանց հանրաքվեի հակասում է Սահմանադրությանը։
Հոդված 2 և 3․ ՀՀ սուվերենությունը պատկանում է ժողովրդին, և այն չի կարող ո՛չ զիջվել, ո՛չ սահմանափակվել առանց օրինականության սկզբունքի խախտման։
Հոդված 11․ Պետությունը պարտավոր է ապահովել իր տարածքային ամբողջականությունը։
Ցանկացած միջանցք, որում ՀՀ-ը չունի վերահսկողություն (մաքսային, իրավական, իրավապահ), հակասում է այս սկզբունքին։
2. Միջազգային իրավունք
Ա. ՄԱԿ-ի Կանոնադրություն
Հոդված 2(4). Պետությունները պարտավոր են հարգել միմյանց քաղաքական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։
Բ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտ
Տարածքային ամբողջականության սկզբունք. պետությունները պարտավոր են խուսափել տարածքների ինքնավար կարգավիճակի պարտադրմամբ լուծումներ թելադրել։
Եթե ՀՀ-ը զիջում է վերահսկողություն որևէ ճանապարհի վրա (օրինակ՝ իրավապահների բացակայություն, մաքսային ստուգման բացառում), դա դիտվում է իրավասության զիջում, ինչը նշանակում է՝ ինքնիշխանության խախտում։
Ամփոփելով խոսքը հայտնի փաստաբանը Արձաբագրում է.
-Հայաստանի Հանրապետությունը մինչ այս պահը պաշտոնապես չի ճանաչել «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը։ Բոլոր կառավարության և ԱԳՆ հայտարարությունները վերաբերում են տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն՝ ՀՀ օրենսդրության ներքո։
Նույնիսկ 2023 թ․ հայտարարությունները շեշտում են.
«Հայաստանը պատրաստ է ապաշրջափակման, սակայն միջանցքային տրամաբանությունը իրավազուրկ է։
Անկախ նրանից,թե որ պետության իրավազորության տակ է լինելու Զանգեզուրը,հայաստանի իշխանություններն իրավասու չեն նման որոշում կայացնելու,իսկ թե քաղաքական հարթակում ինչպես պետք է ինպերատիվ օգտագործել վերհ նշված իրավանորմը,տվյալ գործիքայազմի կիրառումն անհրաժեշտ է դնել բացառապես քաղաքական գործիչների ու վերլուծաբանների վրա, հակառակ պարագայում դաշնակից,հարևան,հակառակորդ պետությունները արհեստավարժ ձևով,ջանով,ղուրբանով,սպառնալիքով կիրագործեն ,,ապացուց իր,որ ուղտ չես,,ծրագիրը։
Հարկավոր է իմանալ,
Զանգեզուրը տարածք չէ,,Զանգեզուրը միջանցք չէ,Զանգեզուրը ՄԱԿ ի կողմից ճանաչված ինքնիշխան Հանրապետություն է ։Զանգեզուրը Հայի,Հայաստանի Հանրապետության Քաղաքացու Հայրենիքն է։Իսկ հաղթանակի գրավականը Օրենքի Դիկտատուրայի և միասնականության մեջ է։
Աստված Օրհնի Հայաստանը։