2024 YR4 աստերոիդը կարող է բախվել Լուսնի հետ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Նյու Յորք նահանգի Կոռնելի համալսարանի գիտնականներին։
Սկզբում գիտնականները քննարկում էին աստերոիդի Երկրի հետ բախման տարբերակը։ Այժմ, ըստ NASA-ի, 2024 YR4-ի Լուսնի հետ բախման հավանականությունը մինչև 2032 թվականի դեկտեմբերի 22-ը կազմում է 4.3%։ Այս հավանականությունը 2024 YR4-ը դարձրել է երբևէ դիտարկված ամենավտանգավոր աստերոիդը։
Աստերոիդի չափսը մոտ 60 մետր է։ Հնարավոր բախման դեպքում մինչև 100 հազար տոննա լուսնային ապար կբաժանվի արբանյակից և կվնասի Երկրի ուղեծրում գտնվող օբյեկտները։ Հարվածը կարող է նաև հանգեցնել Լուսնի վրա մեկ կիլոմետր լայնությամբ խառնարանի առաջացմանը։