Կունդեն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ — Armsport.am

«Բարսելոնայի» աջ պաշտպան Ժյուլ Կունդեն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2030 թվականի հունիս, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

RMC Sport-ի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստով հետաքրքրված է եղել «Մանչեսթեր Սիթին», սակայն նա նախընտրել է մնալ «Բարսելոնայի» կազմում։

Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել «Սևիլիայից» 2022 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 53 խաղի՝ խփելով 4 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։

Leave a Comment