Ուրեմն` ի՞նչ է մնում Նիկոլին անել


Վերլուծություն

Այս­պի­սով, որ Ուկ­րաի­նա­յի շուրջ ըն­թա­նում է ռուս-ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­ված գոր­ծըն­թաց (Տես նաեւ https://iravunk.com/?p=319001&l=am) էն գլխից էր են­թադ­րե­լի: Ու ան­գամ կա հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չո՞ւ Թ­րամ­փը հենց 50 օր ժա­մա­նակ տվեց:

Այս­պես, նա­խօ­րեին Թ­րամ­փը հայտ­նեց. «Նա­խա­գահ Սին ինձ հրա­վի­րել է Չի­նաս­տան, եւ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, մենք իս­կա­պես կգնանք այն­տեղ մոտ ա­պա­գա­յում։ Դա շու­տով չէ, բայց շատ հե­ռու էլ չէ…»,- պա­տաս­խա­նել է Թ­րամ­փը։ Հայտ­նի է, որ հրա­վե­րի ա­ռի­թը Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ա­վար­տի 80-ամ­յակն է։ Չի­նաս­տա­նը պատ­րաստ­վում է սեպ­տեմ­բե­րի 3-ին Տ­յա­նան­մեն հրա­պա­րա­կում կա­յա­նա­լիք լայ­նա­ծա­վալ շքեր­թին, եւ Պե­կի­նի հրա­վերն ար­դեն ըն­դուն­վել է Վ­լա­դի­միր Պու­տի­նի կող­մից: Ու մո­տա­վո­րա­պես հենց այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում էլ լրա­նում է Թ­րամ­փի «50-օր­յա վերջ­նագ­րի» ժամ­կե­տը: Այ­սինքն, ե­թե այդ պա­հին ար­դեն հնա­րա­վոր դառ­նա կանգ­նեց­նել կամ գո­նե նման անշր­ջե­լի փու­լի հասց­նել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, Թ­րամ­փը կմեկ­նի Պե­կին: Եվ այդ շրջա­նակ­նե­րում էլ, ըստ մի շարք հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րի, միան­գա­մայն ռեալ է դառ­նում Պու­տին-Թ­րամփ-­Սի ե­ռա­կողմ գա­գա­թա­ժո­ղո­վը, ո­րը կդառ­նա Յալ­թա­յի կամ Պոտս­դա­մի կոն­ֆե­րանս­նե­րի ժա­մա­նա­կա­կից տար­բե­րա­կը: Այն է՝ այս ե­րեք ու­ժի կող­մից նոր աշ­խար­հա­կար­գի ստեղծ­ման տես­լա­կա­նը դար­ձել է միան­գա­մայն ռեալ: Իսկ ա­հա Եվ­րո­պան, չնա­յած բո­լոր փոր­ձե­րին, շատ նման է, որ այդ սե­ղա­նի շուրջ այդ­պես էլ տեղ չի ու­նե­նա:

­Վե­րա­դառ­նանք Նի­կո­լի ռու­սաս­տան­յան այ­ցին: Այս­տեղ նախ կա այն հար­ցը, թե նա այս ի­րա­վի­ճա­կում ի՞նչ է ա­նե­լու իր եվ­րաուղ­ղութ­յան հետ: Ս­րա հետ կապ­ված` եր­կու ցու­ցադ­րա­կան դաս նա ստա­ցավ: Նախ, Նի­կո­լի «եվ­րա­տա­նիք» Մակ­րո­նը փլուզ­վում է: Մի կող­մից, օ­րերս հայտ­նի դար­ձավ, որ նա հա­սել է այն­պի­սի խայ­տա­ռակ վար­կա­նի­շի, ինչ­պի­սին չի ու­նե­ցել եւ ոչ մի ֆրան­սիա­կան նա­խա­գահ: Գու­մա­րած, ա­ջու­ձախ մե­ղադ­րում են, թե Մակ­րո­նի կի­նը ծննդով տղա­մարդ է: Ու հի­մա Մակ­րո­նը ստիպ­ված է այս մի մե­ղադ­րո­ղից մյու­սին նետ­վել, ա­ջու­ձախ դա­տի տալ, եր­բեմն՝ պարտ­վել՝ ար­ժա­նա­նա­լով կնոջ հեր­թա­կան «չա­փա­լա­խին»: Եվ երկ­րոր­դը. ե­թե ան­գամ Զե­լենս­կին է «գցում» Եվ­րո­պա­յին, ա­պա էլ ի՞նչ եվ­րաե­րա­զանք կա­րող է փայ­փա­յել Նի­կո­լը: Ա­ռա­վել եւս, երբ հա­մաշ­խար­հա­յին մեծ եռ­յա­կի սե­ղա­նի մոտ Եվ­րո­պան, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, այդ­պես էլ տեղ չի ու­նե­նա:

Ե­րե­ւի այս ի­րո­ղութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում պա­տա­հա­կան չեն ակ­նարկ­նե­րը, թե Նի­կո­լը, Եվ­րո­պա­յից հույ­սը կտրե­լով, Զե­լենս­կու օ­րի­նա­կով թռել է Թ­րամ­փի գիր­կը: Ա­վե­լի կոնկ­րետ, որ ար­դեն հասց­րել է ան­գամ հու­շա­գիր ստո­րագ­րել՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», այն է՝ «Թ­րամ­փի կա­մուր­ջը» նվի­րել Վա­շինգ­տո­նին:

­Նախ, ի­հար­կե, կա այն հար­ցը, թե ի­րոք ինչ-որ բան ստո­րագ­րե՞լ է: Դա­տե­լով այն խայ­տա­ռակ կու­րսից, ո­րը Նի­կո­լը ծա­վա­լում է Հա­յաս­տա­նի ներ­սում, նման հա­վա­նա­կա­նութ­յուն կա: Այս վար­կա­ծով՝ հի­մա պետք է ներ­քին օ­րա­կար­գը շե­ղել նման պատ­մա­կան մասշ­տա­բի դա­վա­ճա­նութ­յու­նից հան­րութ­յա­նը շե­ղե­լու հա­մար: Բայց հաս­կա­նա­լի է, խնդի­րը միայն հա­յաս­տան­յան հա­սա­րա­կութ­յու­նը չէ, այլ որ նման քայ­լով նա ու­ղիղ կեր­պով «գցե­լու» է նաեւ ռուս­նե­րին: Այ­սինքն, այս վար­կա­ծի դեպ­քում կա­րող ենք հաս­նել այն մտքին, որ Նի­կո­լը վա­զել է Ռու­սաս­տան՝ փոր­ձե­լու հա­մար հա­մո­զել, թե, գի­տեք, ե­թե ան­գամ ստո­րագ­րել եմ, բայց դա խաղ է, ի­րա­կա­նում ես ձեզ հետ եմ, ե­թե ան­գամ ինչ-որ հու­շա­գիր կա, մեկ է, դա դեռ պայ­մա­նա­գիր չէ: Այ­սինքն այն, ինչ քա­նիցս նա այս ընթ­աց­քում ա­րել է: Ընդ ո­րում, դա­տե­լով նրա­նից, որ հա­զիվ Մի­շուս­տի­նի հետ է կա­րո­ղա­ցել հան­դի­պում կազ­մա­կեր­պել, կա­րե­լի է նաեւ մտա­ծել, որ Կ­րեմ­լում նրան տես­նել ան­գամ չեն ու­զում:

Չ­նա­յած, հնա­րա­վոր տար­բե­րակ կա­րող է լի­նել, որ ռուս­ներն են Նի­կո­լին կան­չել՝ ինչ-որ շատ հստակ հա­ղոր­դագ­րութ­յուն­ներ նրան փո­խան­ցե­լու հա­մար: Վեր­ջին հաշ­վով, միայն Ս­յու­նի­քի թե­մա­յով չէ, որ Մոսկ­վան այս պա­հին ծայ­րա­հեղ դժգոհ է, եւ ընդ­հան­րա­կան մի վեր­ջին նա­խազ­գու­շա­ցում փո­խան­ցե­լու տար­բե­րա­կը պետք չէ բա­ցա­ռել:

Ի­հար­կե, նման հու­շագ­րի ստո­րագր­ման մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րն ըն­դա­մե­նը լրատ­վա­կան դաշ­տում են, որ­տեղ ներ­կա փու­լում ֆեյ­քե­րի պա­կաս չկա: Այ­սինքն, ե­թե ըն­դու­նենք այն տար­բե­րա­կը, որ «Թ­րամ­փի կա­մուր­ջի» մա­սին խո­սակ­ցությ­ուն­ներն ար­հես­տա­կան ծա­գում ու­նեն, ա­պա Նի­կո­լի ռու­սա­կան այ­ցը կա­րող է նաեւ այս ի­մաստն ու­նե­նալ. եվ­րա­տա­նիքն աչ­քի ա­ռաջ փլվում է, Մոսկ­վան տեղ ու­նի ա­պա­գա Մեծ եռ­յա­կի կազ­մում, ԱՄՆ-ն, մի­գու­ցե ցան­կա­լի, բայց հե­ռու է, Թուր­քիան շատ հնա­րա­վոր է, որ ու­զած-չու­զած գնա Իս­րա­յե­լի հետ բախ­ման: Ն­ման ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լի` ՌԴ վա­զե­լը եւ Մի­շուս­տի­նի մի­ջո­ցով հար­ցեր լու­ծե­լու փոր­ձը կա­րող է եւ այդ ընդ­հան­րա­կան տրա­մա­բա­նութ­յան հե­տե­ւան­քը լի­նել: Կ­կա­րո­ղա­նա՞ Նի­կո­լը հար­ցեր լու­ծել, դա ար­դեն մե­դա­լի մյուս ե­րեսն է:

­Բայց գլո­բալ ի­մաս­տով ստո­րագ­րել է Նի­կոլն ինչ-որ հու­շա­գիր, պատ­րաստ­վում է ստո­րագ­րել, թե նման ո­րե­ւէ մտադ­րութ­յուն չու­նի, ի­րա­կա­նում շատ մեծ կա­րե­ւո­րութ­յուն չու­նի: Այ­սինքն, ե­թե ըն­թա­նում է աշ­խար­հի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րա­բա­ժան­ման գոր­ծըն­թաց  Յալ­թա­յի օ­րի­նա­կով, ա­պա հար­ցե­րը հենց այս­տեղ էլ լուծ­վե­լու են: Այն է՝ կկա­րո­ղա­նա՞ Մոսկ­վան իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ազ­դե­ցութ­յան տակ պա­հել մաս­նա­վո­րա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սը, թե՞ ա­մե­րի­կա­ցի­ներն այն կվերց­նեն, դա հենց այդ գլո­բալ գոր­ծըն­թաց­նե­րի, այլ ոչ թե Նի­կո­լի ստո­րագ­րել-չստո­րագ­րե­լու հար­թութ­յու­նում է: Այ­սինքն, Եռ­յա­կը կո­րո­շի, ու հե­տո լի­նի Նի­կո­լը, Ա­լիե­ւը, թե ով, պար­զա­պես ստիպ­ված են լի­նե­լու հար­մար­վել այդ ի­րո­ղութ­յուն­նե­րին:

Իսկ ահա Նիկոլին մնում է Ռուսաստանում փորձել գլուխ հանել, թե իրականում ինչ պառշտմության մեջ է ընկել:

Տես նաեւ https://t.me/iravunk/55226 

Leave a Comment