Մեծ խաղի սպասված կտրուկ շրջադարձը


Վերլուծություն

Եվ այս­պես, ըստ տա­րած­ված լու­րե­րի՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րին «Զան­գե­զու­րի մի­ջանցք» նվի­րե­լով, Նի­կո­լը մեկ­նեց Ռու­սաս­տան: Թե ին­չու, կա­ռա­վա­րութ­յու­նից բա­ցատ­րում են. «Վար­չա­պե­տը ՌԴ Ալ­թա­յի Հան­րա­պե­տութ­յու­նում կմաս­նակ­ցի Բ­նութ­յան եւ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պաշտ­պա­նութ­յա­նը նվիր­ված մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վին»: Հաս­կա­նա­լի է, որ դա ըն­դա­մե­նը շիր­ման է, հիմ­նա­կան ի­մաս­տը`Մի­շուս­տի­նի հետ հան­դի­պումն է, քա­նի որ նախ­նա­կան խո­սակ­ցութ­յուն­նե­րով՝ Պու­տի­նը նրան չի ըն­դու­նի: Ու­րեմն, ո՞ւմ եւ ին­չո՞ւ է պետք այդ հան­դի­պու­մը…

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

­Նի­կո­լի այ­ցին դեռ կվե­րա­դառ­նանք: Բայց նախ հաս­կա­նանք, թե գլո­բալ ի­մաս­տով ի՞նչ է այս պա­հին տե­ղի ու­նե­նում: Ն­կա­տի ու­նենք, որ ե­թե ի­րոք «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին» այլ՝ քա­րոզ­չա­կան տե­սանկ­յու­նից ա­վե­լի գե­ղե­ցիկ՝ «Թ­րամ­փի կա­մուրջ» ան­վամբ մի­ջանցք են ստեղ­ծում, եւ ԱՄՆ-ն­ ի­րոք այդ ծրա­գի­րը փոր­ձում է ա­ռաջ տա­նել, այն էլ՝ 99 տա­րով, ա­պա դա ու­ղիղ հար­ված է Մոսկ­վա­յին: Այն է՝ Թ­րամ­փը դրա­նով կփոր­ձի վերջ­նա­կա­նա­պես խլել ոչ միայն ռու­սա­կան ա­վան­դա­կան ազ­դե­ցութ­յան գո­տին, այլ մի տա­րածք, ո­րը ժա­մա­նա­կին գտնվել է Ռու­սաս­տա­նի կազ­մում: Այ­սինքն, պատ­րա՞ստ է Թ­րամ­փը նման թշնա­մանք սկսել Մոսկ­վա­յի հետ, թե­րեւս այս­տեղ է հիմ­նա­կան թե­ման:

Ըստ այդմ էլ, շա­րու­նա­կվում է ա­ռաջ­նա­յին պլա­նում մնալ հար­ցը, որն օ­րա­կար­գում հայտն­վող Թ­րամ­փի այս նա­խա­գա­հա­կան ժամ­կե­տի մեկ­նար­կի պա­հից, խո­շոր ի­մաս­տով դե­պի ո՞ւր են գնում ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Եվ այն, որ դրա հիմ­նա­կան ին­դի­կա­տո­րը ե­ղել եւ մնում է Ուկ­րաի­նան, հայտ­նի փաստ է: Իսկ ա­հա Ուկ­րաի­նա­յում վեր­ջին օ­րե­րին շատ հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ է սկսել զար­գա­նալ:

Այս­պես, այն դեպ­քում, երբ մինչ այդ պաշ­տո­նա­կան Կիե­ւը հա­մա­ռո­րեն հե­տաձ­գում էր Մոսկ­վա­յի հետ հան­դի­պում-բա­նակ­ցութ­յուն­նե­րի հեր­թա­կան ռաուն­դը, ա­պա ե­րեք-չորս օր ա­ռաջ «անս­պա­սե­լիո­րեն» հա­մա­ձայ­նութ­յուն ձեռք բե­րե­ցին, ու շատ ա­րագ էլ Ս­տամ­բու­լում տե­ղի ու­նե­ցավ բա­նակ­ցա­յին հեր­թա­կան ռաուն­դը: Ու գործ­նա­կա­նում միա­ժա­մա­նակ Զե­լենս­կու վար­չա­կազ­մը Գե­րա­գույն ռա­դա ներ­կա­յաց­րեց մեկ օ­րի­նա­գիծ, ո­րը մեծ աղ­մուկ էր ա­ռա­ջաց­րել ուկ­րաի­նա­կան քա­ղա­քա­կան դաշ­տում եւ ոչ միայն: Այն է՝ էա­պես կրճա­տե­ցին Ուկ­րաի­նա­յի ազ­գա­յին հա­կա­կո­ռուպ­ցիոն բյու­րո­յի եւ Հա­տուկ հա­կա­կոռ­ուպ­ցիոն դա­տա­խա­զութ­յան լիա­զո­րութ­յուն­նե­րը: Խոս­քը հե­տեւ­յա­լի մա­սին է. այդ մար­մին­նե­րը ա­րեւմտ­յան ուլտ­րա­դե­մոկ­րատ­նե­րի կող­մից ներդր­ված այն հիմ­նա­կան կա­ռույց­նե­րից էին, ո­րոնք նա­խա­տես­ված են ուկ­րաի­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հե­լու հա­մար: Իսկ պաշ­տո­նա­պես դրանք Ուկ­րաի­նա­յին դե­պի ԵՄ տա­նող հիմ­նա­կան նա­խա­պայ­ման­նե­րից էին: Ու հի­մա, Զե­լենս­կին, փաս­տա­ցի չե­զո­քաց­նե­լով այդ կա­ռույց­նե­րը, միան­գա­մից դեմ է գնում եվ­րա­լի­բե­րա­լա­կան հա­մա­կար­գին, բա­ցի այդ, սո­րո­սա­կան­նե­րին ու նման այլ բա­նե­րին: Ոչ թե պար­զա­պես դեմ է գնում, այլ սա իս­կա­կան ապ­տակ է ողջ ուլտ­րա­լի­բե­րա­լիստ­նե­րին՝ Բ­րի­տա­նիա­յով հան­դերձ, հաշ­վի առ­նե­լով, որ, կրկնենք, ան­մի­ջա­պես էլ գնա­ցին ռուս­նե­րի հետ հան­դիպ­ման: Այն նույն եվ­րա­հա­մա­կար­գին, ո­րը, ըստ նոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, պետք է 100 տո­կո­սով վճա­րի ԱՄՆ-ին՝ Ուկ­րաի­նա­յին մա­տա­կա­րար­վող զեն­քի հա­մար, էլ չա­սած մնա­ցած ֆի­նան­սա­կան հատ­կա­ցում­նե­րի մա­սին:

ԵՎՐՈՊԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԾԱՆՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ Է

Այս­պի­սով, Ուկ­րաի­նա­յում հի­մա ստեղծ­վում է նման վի­ճակ: Ի­րեն կոպ­տո­րեն «գցված» հա­մա­րող Եվ­րո­պան մի իս­կա­կան մայ­դան է սկսել Զե­լենս­կու դեմ, ու թեեւ այս պա­հին հիմ­նա­կան խոս­քը դեռ նշված օ­րենք­նե­րը փո­խե­լու մա­սին է, բայց շատ ա­րագ ա­մեն ինչ կա­րող է զար­գա­նալ Զե­լենս­կուն հե­ռաց­նե­լո­ւ սցե­նա­րով: Ե­թե ան­գամ չհա­ջող­վի, ա­պա Կիե­ւը հաս­տատ Եվ­րո­պա­յից մի կո­պեկ փող եւ մեկ փամ­փուշտ ան­գամ չի ստա­նա:

­Հաս­կա­նա­լի է նաեւ, որ պաշ­տո­նա­կան Կիե­ւը հենց այն­պես չէ, որ գնաց նման ծայ­րա­հեղ շրջա­դար­ձի: ԱՄՆ-ն հ­րա­ժար­վում է զենք տալ, թե՝ թող Եվ­րո­պան գնի, հանձ­նի Ուկ­րաի­նա­յին: Իսկ ա­հա Եվ­րո­պան, ինչ­պես ար­դեն հասց­րել են հայ­տա­րա­րել մի շարք հիմ­նա­կան երկր­ներ, չեն պատ­րաստ­վում այդ բեռն ի­րենց վրա վերց­նել, էլ չա­սած, որ ու­նեն ֆի­նան­սա­կան ա­մե­նա­լուրջ խնդիր­ներ: Մին­չեւ իսկ Բ­րի­տա­նիան, որն ար­դեն տար­վա կե­սին հայտն­վել է դա­տարկ բյու­ջեի փաս­տի ա­ռաջ, եւ օ­րերս ստիպ­ված էին մոտ 150 մի­լիար­դա­նոց հեր­թա­կան պարտ­քը վերց­նել միայն պե­տա­կան պարտ­քի տո­կոս­նե­րի սպա­սարկ­ման հա­մար: Գեր­մա­նիան իր հեր­թին է խո­րը ռե­ցե­սիա­յի մեջ, Ֆ­րան­սիան նույն­պես եւ հրա­ժար­վում է փող տալ, եւ այս­պես շա­րու­նակ: Կարճ ա­սած, ե­թե ԱՄՆ-ն խա­ղից դուրս է գա­լիս, Եվ­րո­պան էլ բա­ցա­հայ­տո­րեն  հա­զիվ 10-20 տո­կոսն է պատ­րաստ տալ, ա­պա ել­քը մեկն է՝ են­թարկ­վել այն պա­հանջ­նե­րին, ո­րոնք ա­ռա­ջադ­րում է Թ­րամ­փը: Դ­րա այ­լընտ­րան­քը ռազ­մա­կան պար­տութ­յունն ու ան­վե­րա­պահ կա­պի­տուլ­յա­ցիան է:

­Կարճ ա­սած, Զե­լենս­կին ստիպ­ված Թ­րամ­փի «գիր­կը թռավ», ու հի­մա Եվ­րո­պան ան­ցել է ճնշում­նե­րի: Զելենսկին ցույց է տալիս, որ կարող է գնալ շրջադարձի, այդ թվում` վիճահարույց օրենքը հետողորմյա անելու տեսքով: Բայց այդ դեպքում պարզապես կյշհայտնվի նույն վիճակում, որում էր մինչ այդ քայլին գնալը: ցԱյն է` վիճակ, հենց որն էլ պարտադրեց գնալ նման ռիսկային խաղի: Էլ չասած, որ ոչ պա­կաս սուր ճնշում­ներ են գա­լիս նաեւ ԱՄՆ-ից, բայց այս դեպ­քում՝ Զե­լենս­կու նոր շրջա­դար­ձը կան­խե­լու հա­մար: Թ­րամ­փը նա­խօ­րեին սպառ­նաց, որ սկսե­լու է Կիե­ւին տրա­մադր­ված 350 մի­լիարդ դո­լա­րի աու­դիտ՝ բաց տեքս­տով հայ­տա­րա­րե­լով, թե վստահ է, որ այդ փո­ղե­րի մեծ մա­սը գո­ղա­ցել են: Իր հեր­թին Թ­րամ­փի «խո­սա­փո­ղե­րից» մե­կը՝ կոնգ­րե­սա­կան Մար­ջո­րի Թեյ­լոր Գ­րինն պա­հան­ջում է. «Ուկ­րաի­նա­յի նա­խա­գահ Զե­լենս­կին բռնա­պետ է եւ հ­րա­ժար­վում է կնքել խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր եւ դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը։ Ապ­րես, ուկ­րաի­նա­ցի ժո­ղո­վուրդ։ Հե­ռաց­րեք նրան պաշ­տո­նից։ Եվ Ա­մե­րի­կան պետք է դա­դա­րեց­նի փող եւ զենք ու­ղար­կե­լը»: Մի խոս­քով, այս պա­հին քիչ հա­վա­նա­կան է թվում, որ Զե­լենս­կին կվե­րա­դառ­նա եվ­րա­լի­բե­րա­լա­կան կուր­սին: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փը սկսել է ոչ պա­կաս ծանր հար­ված­ներ հասց­նել նաեւ ա­մե­րիկ­յան գլո­բա­լիստ­նե­րին: Այս­պես, օ­րերս նա հեր­թա­կան սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րութ­յու­նը հնչեց­րեց: Այն է՝ «ռու­սա­կան մի­ջամ­տութ­յան» մա­սին հայտ­նի գոր­ծով, ո­րի արդ­յուն­քում Բայ­դե­նը նստեց նա­խա­գա­հա­կան ա­թո­ռին. «Բան­դա­յի պա­րագ­լու­խը նա­խա­գահ Օ­բա­ման էր՝ Բա­րաք Հու­սեյն Օ­բա­ման։ Լ­սե՞լ եք նրա մա­սին»։ Դա, ըստ Թ­րամ­փի, պե­տա­կան հե­ղաշրջ­ման փորձ էր, ո­րին մաս­նակ­ցել են նաեւ «Հի­լա­րի Ք­լին­թո­նը եւ­ այլ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­ներ»: Գրե­թե ան­մի­ջա­պես էլ ԱՄՆ ազ­գա­յին հե­տա­խու­զութ­յան տնօ­րեն Թուլ­սի Գա­բար­դը հայ­տա­րա­րեց՝ ԱՄՆ նախ­կին նա­խա­գահ Բա­րաք Օ­բա­ման կա­րող է մե­ղադր­վել դա­վա­ճա­նութ­յան եւ պե­տա­կան հե­ղաշրջ­ման փոր­ձի մեջ՝ «ռու­սա­կան հետ­քի» պատ­ճա­ռով: Նա մե­ղադր­վում է 2016 թվա­կա­նի ընտ­րութ­յուն­նե­րում «ռու­սա­կան հետ­քի» մա­սին հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րի կեղծ­ման եւ Թ­րամ­փի դեմ դա­վադ­րութ­յուն կազ­մա­կեր­պե­լու մեջ։ Ու թե այդ գոր­ծին պաշ­տո­նա­կան ըն­թացք տալն ինչ հար­ված կդառ­նա ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի հա­մար, կա­րե­լի է կռա­հել:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է

­Նաեւ դժվար չէ կռա­հել, որ այն, ինչ տե­ղի է ու­նե­նում Ուկ­րաի­նա­յում, ի­րա­կա­նում Թ­րամ­փի եւ լի­բե­րալ­նե­րի պայ­քա­րի ար­տա­ցո­լում­նե­րից է: Ե­թե Թ­րամ­փին հա­ջող­վի լի­բե­րալ­նե­րին լիո­վին դուրս մղել ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կից, ա­պա այդ բա­խումն ար­դեն տե­ղա­փոխ­վում է հենց եվ­րո­պա­կան տի­րույթ: Ընդ ո­րում, այս­տեղ եւս, չմո­ռա­նանք, ո­րո­շա­կի սուր դե­տալ­ներ ար­դեն իսկ կան: Ու ա­ռա­ջին հեր­թին, ԵՄ-ի նկատ­մամբ 30 տո­կո­սա­նոց մաք­սա­տուր­քե­րի հար­ցը, ո­րոնք «պա­տա­հա­բար» ու­ժի մեջ են մտնում հենց այս օ­րե­րին՝ օ­գոս­տո­սի 1-ից: ԵՄ-ն խոս­տա­ցել է պա­տաս­խա­նել, եւ ան­կախ նրա­նից կպա­տաս­խա­նի, թե՝ ոչ, քա­ղա­քա­կան հար­թութ­յու­նում Եվ­րո­պա­յի պար­տութ­յու­նը ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նարն է: Գու­մա­րած Զե­լենս­կու կող­մից «գցված» լի­նե­լու փաս­տը, ո­րը միան­շա­նակ խո­րաց­նե­լու է նե­րեվ­րո­պա­կան ա­ռանց այդ էլ շի­կա­ցած մթնո­լոր­տը:

Եվ ա­հա այն, որ գրե­թե ան­մի­ջա­պես էլ Զե­լենս­կին վերսկ­սեց ռուս­նե­րի հետ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, գա­լիս է հու­շե­լու, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի դա­դա­րե­ցու­մը Թ­րամ­փի հիմ­նա­կան ծրագ­րե­րից է, եւ Եվ­րո­պա­յին «կոտ­րե­լով», այդ գոր­ծըն­թա­ցին նոր տեմպ կհա­ղորդ­վի: Ի­հար­կե, Ս­տամ­բու­լի վեր­ջին հան­դի­պու­մը, ինչ­պես եւ սպա­սե­լի էր, վերջ­նա­կան արդ­յունք չտվեց: Բայց ա­հա, օ­րա­կարգ բեր­վեց մին­չեւ օ­գոս­տո­սի վեր­ջե­րը Պու­տի­նի եւ Զե­լենս­կու հան­դիպ­ման գա­ղա­փա­րը:

Եվ այս­տեղ եւս մեկ հե­տաքր­քիր զու­գա­դի­պութ­յուն: Օ­գոս­տո­սի վեր­ջե­րին ա­վարտ­վում է ՌԴ-ին Թ­րամ­փի ներ­կա­յաց­րած «50-օր­յա վերջ­նագ­րի» ժամ­կե­տը: Ռուս­ներն այս պա­հին շա­րու­նա­կում են մի շարք մասշ­տա­բա­յին հար­ձա­կում­ներ, եւ, շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ այդ ըն­թաց­քում հիմ­նա­կա­նում կվե­րահս­կեն այն տա­րածք­նե­րը, ո­րոնք ՌԴ Սահ­մա­նադ­րութ­յամբ ֆիքս­ված են` որ­պես Ռու­սաս­տա­նի տա­րածք: Ընդ ո­րում, ե­թե Ուկ­րաի­նա­յում մայ­դա­նա­յին տրա­մադ­րութ­յուն­ներ են, ա­պա դա չի կա­րող չազ­դել նաեւ բա­նա­կի վրա, որն էլ կա­րող է էլ ա­վե­լի ակ­տի­վաց­նել ռու­սա­կան հար­ձա­կում­նե­րը: Դ­րանք այն տա­րածք­ներն են, ո­րոնք բա­նակ­ցա­յին հիմ­նա­կան ար­գելք են դար­ձել: Զե­լենս­կին պար­զա­պես չի կա­րող դրանք ա­ռանց կռվի հանձ­նել, Մոսկ­վան էլ, ա­ռանց ՌԴ կազմ նե­րառ­ված տա­րածք­նե­րի չի գնա հրա­դա­դա­րի: Իսկ այս­պես, կհար­ձակ­վեն, կգրա­վեն, հե­տո հնա­րա­վոր կլի­նի կանգ առ­նել շփման գծով մեկ՝ առ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը ֆիք­սե­լով խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րում: Թ­րամփն էլ, հաս­կա­նա­լի է, կներ­կա­յա­նա խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տո­ղի կեր­պա­րով:

Տես նաեւ https://t.me/iravunk/55224 

Leave a Comment