«Ուրեմն՝ 2 ամիս է պատերազմների մեջ էի մեր Տամբովի կառավարության հետ: Տարածք էր պետք, իրենք էլ բա՝ այդտեղով հոսանքի լարեր է անցնում, չենք կարա տանք, կատեգորյան չի համապատասխանում ու նման հեքիաթներ էին պատմում: 2 ամիս ում զանգում էի կառավարություն, բա՝ դա անհնարին է ոչ մեկ չի կարա այդ հարցը լուծի:
Ես էլ ամսի 9-ին դիմում եմ ՌԴ Նախագահին, առաջարկում եմ փոխի Տամբովի կառավարությանը, քանի որ, երևի, հոգնել են աշխատելուց ու արդեն խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը: 4 ժամ անց նախագահն իմ գրությունն ուղարկում է Արդյունաբերության և առևտրի նախարարություն: Արդեն ամսի 10-ի առավոտյան Արդյունաբերության և առևտրի նախարարությունը գրություն է ուղարկում ՌԴ Կառավարություն և Տամբովի կառավարություն՝ առաջարկելով սեղմ ժամկետներում մեզ ապահովեն մեր պահանջներին համապատասխան տարածքով: Ամսի 10-ից մինչ երեկ լռություն էր, բայց լռությունը խափանեց «Պուտին տելեգրամ» ալիքը որը ևս անրադարձավ մեր խնդրին:
Այդ անդրադարձից 30 րոպե անց՝ Տամբովի կառավարությունն արդեն պատրաստ էր նաև իրենց կառավարության շենքը մեզ տրամադրել: Իսկ այսօր արդեն սպասում են մեր պահանջներին, որպեսզի ապահովեն մեզ մեր պահանջներին համապատասխան տարածքով: Այս 2 ամսվա մեջ եթե նույնն անեի Հայաստանում, ամենաքիչը ցմահ Նիկոլն ինձ կդատեր: Բայց ժողովրդավար Ռուսաստանում հակառակն է՝ կպատժվեն չինովնիկները՝ մեզ խանգարելու համար», – գրել է ռուսաստանաբնակ քաղակտիվիստ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ: