Ստամբուլի ափերի մոտ 16 ուղևորով նավակ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

25.07.2025 | 18:47

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում՝ Մարմարա ծովում Քինալըադա շրջանում 16 մարդ տեղափոխող նավակ է հրդեհվել։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ 16 մարդ տեղափոխող զբոսանավը հանկարծակի բռնկվել է։ Պատճառը դեռևս հայտնի չէ։

Երբ կրակն արագորեն տարածվել է ամբողջ նավակի վրա, ուղևորները նետվել են ծովը։ Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են որոշ ուղևորներ ցատկում առանց փրկարար բաճկոնների։

Աառփնյա անվտանգության և պահպանության խմբերը ժամանել են դեպքի վայր և արագորեն մարել հրդեհը։ Բոլոր 16 մարդիկ փրկվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment