2025-ի հունվար-հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 6,3% աճ։ Միայն հունիսին՝ 2024-ի հունիսի նկատմամբ, արձանագրվել է տպավորիչ` 8,6% աճ։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության հիմնական խթանողները 2025-ի առաջին կիսամյակում եղել են շինարարությունը՝ 18,5% աճ, ծառայությունների ոլորտը՝ 9,8% աճ, և գյուղատնտեսությունը՝ 7,3% աճ։ Համեմատաբար թույլ արդյունքներ են գրանցվել առևտրի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում, որոնք աճել են համապատասխանաբար 4%-ով և 0,8%-ով։ Տնտեսության առանցքային բաղադրիչներից մեկը՝ արդյունաբերական արտադրությունը, շարունակել է նվազել։ Եթե վերջին երկու տարում ոլորտը երկնիշ աճ էր արձանագրում՝ պայմանավորված թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման բարձր ծավալներով, ապա այս տարվա հունվար-հունիսին գրանցվել […]