Էրդողանը հայտնել է, որ Պուտինի և Թրամփի հետ կքննարկի Ստամբուլում հանդիպման հնարավորությունը

Քաղաքականություն

25.07.2025 | 17:22

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցներ ունենալու ծրագրերի մասին՝ Ստամբուլում նրանց հնարավոր հանդիպման  կազմակերպման հարցով։

Մեկնաբանելով Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների արդյունքը՝ Էրդողանն ասել է. «Այս շաբաթ Պուտինի և Թրամփի հետ բանակցություններ վարելով՝ մենք կփորձենք տեսնել՝ արդյո՞ք կարող ենք առաջնորդներին միասին հավաքել Ստամբուլում»։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունեցել ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը: Կողմերի պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով բանակցությունները տևել են շուրջ 40 րոպե։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment