Տեսանյութ. ԱՄՆ միջնորդությամբ՝ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը համաձայնել է Էս-Սուվեյդայի շրջանից դուրս բերել ուժերը

Էս-Սուվեյդայի շուրջ կարծես թե նոր ստատուս քվո է ձևավորվում։ ԱՄՆ միջնորդությամբ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը համաձայնել է Էս-Սուվեյդայի շրջանից դուրս բերել ուժերը և այնտեղ թույլ տալ միայն ՄԱԿ-ի հետ կապված կառույցների մուտքը։

Դրուզների խմբավորումներն հայտարարում են ալ-Ջուլանիի ազդեցության խմբագրումների և կառավարական ուժերի նկատմամբ ամբողջական հաղթանակ տանելու մասին ամբողջ Էս-Սուվեյդայի տարածքում։

Ամենայն հավանականությամբ, սա դրուզների համար դեպի անջատում տանող առաջին քայլն է, որի հաջողությունը կախված է ինչպես իրենցից` դրուզներից, այնպես էլ նրանց աջակցող ուժերից։

Քաղաքագետ Արա Պողոսյան

Leave a Comment