Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չի չեղարկել Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, Վարդավառի միջոցառումները չեն կարող չեղարկվել նաև Գյումրիում:
Որևէ մեկը՝ անկախ իր քաղաքական պատկանելիությունից, նպատակներից ու ձգտումներից իրավունք չունի եկեղեցական տաղավար տոնի միջոցառումները սեփական ցանկությամբ արտոնել կամ ի կատար չածել:
Անհարկի երեսպաշտության հերթական ձախողված փորձը՝ քաղաքական ենթատեքստով, անհամատեղելի է հոգևոր արժեքների, եկեղեցու սկզբունքների և շատ այլ գաղափարների հետ:
Տոնը կազմակերպվել և կազմակերպվելու է բացառապես գյումրեցիների վճարած հարկերից, տուրքերից և որևէ մեկն իրավունք չունի խլել այն գյումրեցիներից, հատկապես երեխաներից ու պարտադրանքի լեզվով խոսել քաղաքի հետ:
Գյումրին ամեն տարվա նման տոնելու է ինչպես Վարդավառը, այնպես էլ հնարավոր բոլոր տոները: