«Մանչեսթեր Սիթին» ձեռք կբերի իր նախկին ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթին» նոր տրանսֆեր է նաատեսում:

Ըստ «The Athletic»-ի՝ «Քաղաքայինները» որոշել են «Բարնլիից» հետ գնել իրենց սանին՝ դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին: 2023 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթին» «Բարնլիին» վաճառեց Թրաֆորդին 14 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Այժմ «Քաղաքայինները» 22-ամյա ֆուտբոլիստին գնում են 27 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 31 միլիոն եվրո): Ջեյմս Թրաֆորդը կկնքի հինգ տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Սակայն նախ դարպասապահը պետք է բժշկական զննում անցնի, որի հիմնական մասը նախատեսված է երկուշաբթի օրը: