ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից հայտնեցին նաև, որ դատական ակտը ստանալուց հետո քննարկելու են վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։
Հերմինե Միքայելյան
–00—ՅՄ