25 հուլիսի 2025 – 13:42 AMT
PanARMENIAN.Net – Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հաղորդագրություն է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, ըստ որի շտապօգնության խումբը Երևանի 34-ամյա բնակչին, ով ունեցել է կտրող-ծակող վնասվածքներ, տեղափոխել է բուժօգնության, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա երիտասարդին դանակով հարվածներ է հասցրել 33-ամյա օտարերկրացի երիտասարդը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նոր Նորքի համայնքային ոստիկանները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հուլիսի 22-ին 33-ամյա երիտասարդին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, ապա ներկայացրել նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է: