Հաղորդավարներ Տիգրան Հարությունյանն ու Լուսինե Մուրադյանն այս անգամ հյուրընկալելու են Ազգագրագետ,նավակատիկ կրթամշակությային հիմնադրամի տնօրեն Վանուհի Սիմոնյանին։
Հիմնական թեմա՝ հուլիսի 27-ին Հայաստանում կնշվի Վարդավառը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը։
- Որտեղի՞ց է սկսվում այս տոնը,
- Ի՞նչ արմատներ ունի մեր մշակույթում,
- Ինչպե՞ս ենք այն նշում այսօր՝ ավանդույթի ու ժամանակակիցության խաչմերուկում։
Բացի գլխավոր զրույցից՝ հաղորդման ընթացքում ձեզ սպասվում է․
- Թարմ տեղեկատվություն,
- Եղանակային կանխատեսում,
- Քաղաքային խցանումների իրավիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների չվացուցակ,
- Լավ երաժշտություն,
- Ու անմիջական կապ ռադիոլսողների հետ:
Միացե՛ք մեզ՝ այս առավոտյան, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Մշակույթ, տեղեկացվածություն ու լավ տրամադրություն՝ մեկ բաժակ սուրճի հետ։