
Ամուրի մարզում Ան-24 ուղևորատար ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել են «սև արկղերը», որոնք շուտով կհասցվեն Մոսկվա՝ վերծանման համար։
Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի կառավարության Telegram ալիքում։
«Սև արկղերը հայտնաբերվել են վթարի վայրում, դրանք շուտով կհասցվեն Մոսկվա՝ վերծանման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին Ամուրի մարզում Տինդա քաղաքի մոտ կորածնվել էր Ան-24 ուղևորատար ինքնաթիռը, որի բոլոր ուղևորներն ու անձնակազմը, ընդհանուր առմամբ՝ 48 մարդ, մահացել են։