ՌԴ–ում ուկրաինական զանգերի կենտրոնների միջոցով գումար շորթած 19 խարդախ է կալանավորվել

https://arm.sputniknews.ru/20250725/rdum-ukrainakan-zangeri-kentrvonneri-mijvocvov-gumar-shvortats-19-khardakh-e-kalanavvorvel-91662509.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/19/91661710_260:0:1212:714_1920x0_80_0_0_d042c5cdb7c039b7ed8abab0ad82348e.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խարդախություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео

խարդախություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Փաստաթղթավորվել է մեղադրյալների մասնակցությամբ հեռախոսային խարդախության և ՌԴ քաղաքացիներից ավելի քան 200 մլն ռուբլու շորթման 33 դրվագ։

Կալանավորվել է ՌԴ չորս մարզերում հեռավար գործած և ուկրաինական զանգերի կենտրոնների հնարավորություններն օգտագործած խարդախների խմբի 19 անդամ, հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

«Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը, Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, բացահայտել և կանխել է Մոսկվայի, Նովոսիբիրսկի, Տոմսկի մարզերում և Ալթայի երկրամասում գործող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ հեռավար խարդախության մեջ ներգրավված անձանց կազմակերպված խմբի անօրինական գործունեությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ խումբը, ուկրաինական զանգերի կենտրոնների հնարավորություններն օգտագործելով, սիստեմատիկ կերպով խոշոր չափերի գումարներ է շորթել Ռուսաստանի քաղաքացիներից։

ԱԴԾ-ի տվյալներով՝ չարագործները հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ՌԴ քաղաքացիներ են ներգրավել որպես հանցակիցներ Նովոսիբիրսկի մարզի անապահով և կարիքավոր բնակիչներից։

Ձերբակալվածների բնակության վայրերից առգրավվել են համակարգչային տեխնիկա և կապի միջոցներ, չգրանցված տրավմատիկ զենք, իրավաբանական անձանց կնիքներ, գումար և կրիպտոարժույթ, ինչպես նաև զարդեր, պարտքի ստացական, թմրանյութեր և թանկարժեք մեքենաներ։

Փաստաթղթավորվել է մեղադրյալների մասնակցությամբ հեռախոսային խարդախության և ՌԴ քաղաքացիներից ավելի քան 200 մլն ռուբլու շորթման 33 դրվագ։

Դատարանի որոշմամբ 19 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ ազատության սահմանափակումը։

ԱԴԾ–ն կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների երեք հանցակիցների գործունեությունը

Ձերբակալվածների անօրինական գործունեության այլ դրվագների բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են։

ՌԴ ԱԴԾ-ն հիշեցրել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ակտիվ աշխատանք են տանում ինտերնետ–տիրույթում, այդ թվում՝ սոցցանցերում և մեսենջերներում, ռուսաստանցիներին անօրինական գործունեության մեջ ներգրավելու համար։

Leave a Comment