Վերջին 25-տարում առաջին անգամ հանդիպել են Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաները

2000-ից ի վեր առաջին անգամ հանդիպել են Իսրայելի և Սիրիայի պաշտոնյաները։ Հանդիպումը կայացել է Փարիզում՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքի մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնել է Բարաքը, գրում է timesofisrael-ը։ Սա առաջին հրապարակային հաստատումն է նման ձևաչափով՝ Երուսաղեմի և Դամասկոսի նոր կառավարության ներկայացուցիչների միջև։ «Այս երեկո Փարիզում հանդիպում ունեցա սիրիացի և իսրայելցի պաշտոնյաների հետ։ Մեր նպատակն էր երկխոսությունն ու լարվածության նվազեցումը, և մենք դա իրագործեցինք։ Բոլոր կողմերը վերահաստատեցին այս գործընթացը շարունակելու հանձնառությունը»,- գրել է Բարաքը հինգշաբթի ուշ երեկոյան «X»-ում։ Սիրիայի կամ Իսրայելի կողմից անմիջական հաստատում չի տրվել։ Վերջին ամիսներին կողմերը վարել են անուղղակի բանակցություններ լարվածության մեղմացման նպատակով։ Զեկույցներ են շրջանառվել նաև առերես […]

Leave a Comment