Կրասնոդարի երկրամասը գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, հայտնում է մարզի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
«Տեմրյուկի և Սլավյանսկի շրջաններում մասնավոր տներին աննշան վնասներ են պատճառվել՝ պատուհաններ են կոտրվել, տուժածներ չկան։ Տիմաշևսկում անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են երկաթուղային կայարանի տարածքում՝ վնասելով քաղաքով անցնող ուղևորատար գնացքի վագոններից մեկը։ Երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել», – գրել է նա Telegram-ում։
Կոնդրատևի խոսքով՝ արտակարգ ծառայությունները արագորեն ժամանել են դեպքի վայր։
«Անօդաչու թռչող սարքի վթարի հետևանքով Տիմաշևսկի երկաթուղային կայարանը մնացել է առանց էլեկտրամատակարարման, որն արդեն վերականգնվել է։ Երկաթուղային ենթակառուցվածքներին վնասներ չեն գրանցվել, հրդեհներ չեն գրանցվել», – հավելել է նա։