«Յուվենտուսը» և «Պորտուն» փոխանակվել են ֆուտբոլիստներով

«Պորտուի» պաշտպան Ժոաու Մարիոն տեղափոխվել է «Յուվենտուս», հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա պորտուգալացին պայմանագիր է կնքել հինգ տարով՝ մինչև 2030 թվականը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 11.4 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։

Թուրինյան ակումբի պաշտպան Ալբերտո Կոստան տեղափոխվել է հակառակ ուղղությամբ։ Նրա պայմանագիրը «Պորտուի» հետ նույնպես հինգ մրցաշրջանի համար է։ Պորտուգալական ակումբը վճարել է 15 միլիոն եվրո։

Ժոաու Մարիոն «Պորտուի» սան է։ Նա թիմի կազմում անցկացրել է 181 խաղ, խփել հինգ գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։

The post «Յուվենտուսը» և «Պորտուն» փոխանակվել են ֆուտբոլիստներով first appeared on Proffootball.

Leave a Comment