«Զինծառայողը փորձել է ինքնասպանություն գործել». ԴՕԿ

«Զինծառայողը փորձել է ինքնասպանություն գործել». ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտնում է. «Մեզ հետ կապ հաստատած վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի դիրքերում ՀՀ ԶՈՒ 6 ամսվա ծառայողը փորձել է ինքնասպանություն գործել՝ կիրառելով հրազեն։
Նախնական տեղեկատվության համաձայն՝ նա դանակով էր կտրել իր վիզը, սակայն այժմ հաստատվում է, որ վիրավորումն ստացվել է հրազենային զենքից։
Վիրահատությունը տևել է շուրջ 4 ժամ, և զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Աղբյուրները նշում են, որ զինծառայողը ընտանեկան խնդիրներ է ունեցել, ցանկացել է վերադառնալ զորամաս, սակայն նրան դիրքերից չեն փոխարինել, ինչն էլ կարող էր դրդել այդ քայլին։
Պաշտպանության նախարարությունը դեռևս լռում է՝ առանց որևէ պարզաբանման»:

Leave a Comment