Մոտակա օրերին Պոկրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիան ամբողջությամբ կարող է անցնել ռուսների վերահսկողության տակ (Քարտեզ)


Միջազգային

Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է Նովոէկոնոմիչեսկոյե առանցքային բնակավայրը՝ Պոկրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիայի արեւելքում:

Այսպիսով, ռուսները այդ ուղղությամբ արդեն Միրնոգրադի արեւելյան մասում են:

Մի փոքր ավելի հյուսիս՝ Միրնոգրադի հյուսիսային թեւում ուկրաինական պաշտպանությունը գործնականում լիովին փլուզված է: Նաեւ, հարավային թեւից ռուսական ուժերը մտել են Պոկրովսկի կենտրոնական գոտի:

Այսպիսով, եթե բան չփոխվի, մոտակա օրերին Պոկրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիան ամբողջությամբ կարող է անցնել ռուսների վերահսկողության տակ: Իսկ դա կբերի ողջ ուկրաինական ճակատներում ռազմավարական բնույթի իրավիճակային փոփոխության:


Leave a Comment