ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը անդրադարձել է մամուլում տարածված լուրերին՝ իր ՀԷՑ կատարած այցի վերաբերյալ․
Տեր-Ղազարյանը հերքել է լուրերը, որ իշխանության ներկայացուցիչները մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել իրեն։
«Իսկ հիմա ուզում եմ բանական մարդկանց տեղեկացնել, որ, սա հորինված լեգենդ է։ Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»։