Ձեզ ինչու՞ էր թվում, որ ընդդիմադիր դաշտը ձեր սեփականությունն էր. Վահան Բաբայան


Ներքաղաքական

<<Ռեֆոմիստներ>> կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է.

Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են,երբ Տիգրանը մատնանշում էր որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով:

 

Հիմա եկեք հասկանանք ինչու՞ են այս հայտարարությունը հատկապես ծանր տարել իմպիչմենտին բոլոր հնարավոր արդարացումներով չմիացածները`այսուհետև «չմիացողների շարժման» ակտիվ թևը:

 

Ակնհայտ է, որ քաղաքական օլիմպոսից մեծ լոնքերով իջնում է իրենց առաջնորդը և բոլոր շանսերը արդեն առկա են, որ 2026թ սպասող «չմիացածների շարժումը» սխալ հաշվարկ անելով չմտնի նույնիսկ ԱԺ,քանի որ հայտնվել է 4% ռեյտինգի շեմին:Հիշելով 2021թ ու իրենց ախորժակը պատկերացրեք դա ինչ կատաստրոֆա է: Հիմա Տիգրանի ասածի որ՞ մասն է սխալ,որ արշավեք անում ՀՀԿ-ի դեմ թե՞ որ ձայներ եք ուզում տանել,կարծում եմ արդար կլինի ասել,որ երկու հարցում էլ դա ճշմարտություն է ու գրեք չգրեք արդեն եղանակ չեք փոխելու, համակերպվեք:

 

Ի վերջո էդ ձեզ ինչու՞ էր թվում,որ ընդդիմադիր դաշտը ձեր սեփականությունն էր, քաղաքական դաշտը փոխվում է ուզեք դա թե չուզեք:

 

Շարունակելի…

 

Leave a Comment