ՔԿԾ պետը Վրաստանի դեսպանության հյուպատոսի հետ համագործակցության հարցեր է քննարկել

Դիտում ՝ 28 913

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը հուլիսի 24-ին ընդունել է Վրաստանի դեսպանության հյուպատոս Նանա Անդղուլաձեին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, շտաբի պետի տեղակալ Ռաֆայել Հարությունյանը և հյուպատոսի օգնական Անի Աստատուրյանը։

Կողմերի միջև քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Վրաստանի քաղաքացիների իրավունքների իրացման և պահման պայմանները։

Ծովինար Թադևոսյանը կարևորել է մշտական կապի ապահովումը ոլորտային հարցերին իրավասության սահմաններում հրատապ լուծումներ տալու տեսանկյունից։

Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment