Չելսիի աստղը խոստովանել է, որ Դոնալդ Թրամփը մահու չափ վախեցրել է իրեն — Armsport.am

«Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան խոսել է ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության մրցանակաբաշխությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անսպասելի մասնակցության մասին։

Մրցաշարի եզրափակիչում Էնցո Մարեսկայի թիմը սենսացիոն հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ 3:0 հաշվով։

«Մեզ ասացին, որ Թրամփն է մեզ հանձնելու գավաթը, բայց մենք չէինք կարող այն բարձրացնել մինչև նրա հեռանալը։ Իհարկե, մենք սպասում էինք, որ նա հեռանա, բայց դա տեղի չունեցավ, նա չէր ուզում հեռանալ։ Մենք նայեցինք նրան, և նա ասաց․ «Բարձրացրու այն, ես այստեղ եմ մնում»։ Եվ ես մտածում էի, թե ով ինչ է նրան ասելու։ Անկեղծ ասած ես մահու չափ վախեցած էի»,- Կուկուրելիայի խոսքերն է մեջբերում Jijantes FC-ն։

Հիշեցնենք, որ ակումբային ԱԱ-ն տեղի է ունեցել ԱՄՆ-ում։ Իսկ հաջորդ տարի ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան կընդունեն ազգային հավաքականների միջև աշխարհի առաջնությունը։

Leave a Comment