«Արդշինբանկը» հաստատել է, որ ցանկանում է գնել HSBC Malta-ն

Հայկական «Արդշինբանկ» բանկը հաստատել է, որ հայտ է ներկայացրել HSBC Malta-ն գնելու համար։ Այս մասին Times of Malta-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է «Արդշինբանկի» փոխտնօրեն Դավիթ Սարգսյանը։

«Մենք ներկայումս հայտ ենք ներկայացրել, որ գնենք HSBC Malta-ի 70% բաժնեմասը, դիմորդներից մեկն ենք», – ասել է Սարգսյանը։

Գնդակը, ինչպես ասում են, այժմ HSBC Continental Europe-ի դաշտում է, որը HSBC Malta-ի մեծ բաժնետերն է և կայացնելու է վերջնական որոշումը։

Պարբերականի փոխանցմամբ, «Արդշինբանկի» ֆինանսական տնօրենը նշել է, որ «բավական վստահ է» բանկի՝ որպես նախընտրելի գնորդ ընտրվելու հնարավորությունների մեջ՝ մատնանշելով վերջերս Հայաստանում HSBC-ի ձեռքբերումը։ Հիշեցնենք, որ Արդշինբանկը HSBC Armenia-ի գնումն ավարտեց 2024 թվականի նոյեմբերին։

Պարբերականը նկատում է, որ այս քայլը կնշանակի բանկի առաջին ձեռնարկությունը Հայաստանից դուրս և, ավելի կարևորը՝ նրա առաջին քայլը դեպի ԵՄ շուկա։ HSBC Malta-ն գնելու հայտ են ներկայացրել նաև մի քանի այլ եվրոպական բանկեր, որոնց թվում է նաև տեղական APS-ն։

—00—ՄԱ

Leave a Comment