
Կամբոջայի բանակը գրավել է Թաիլանդի հետ սահմանին գտնվող երկու տաճար։ Այս մասին հայտարարություն է տարածել Կամբոջայի պաշտպանության նախարարությունը։
«Թաիլանդի հետ թեժ մարտերի ընթացքում մեր բանակը գրավել է Տա Կրաբեյ և Տա Մոան Թոմ տաճարները, որոնք մեր երկրի ինքնիշխան տարածքներն են, ինչպես նաև Մոմ Բեյ շրջանը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև մեղադրել է թաիլանդական բանակին քաղաքացիական օբյեկտների վրա դիտավորյալ կրակ բացելու մեջ։
Կամբոջական կողմից զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։
Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է 12 թաիլանդացու մահվան և 31-ի վիրավորման մասին։
Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են սահմանային գոտում գտնվող ռազմական օբյեկտներին առաջինը կրակ բացելու և հարվածելու մեջ։