ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը թույլ չի տալիս Սպիտակ տան աշխատակիցներին խոսել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործի մասին առանց իրենց ղեկավարների հաստատման: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին:
«Թրամփը վարչակազմի անդամներին հստակեցրել է, որ ցանկանում է դադարեցնել Էպշտեյնի գործի մասին անընդհատ խոսակցությունները», – հեռուստաընկերությանը ասել է Սպիտակ տան խոսնակը:
Նախագահը այս ռազմավարությունն ընտրել է քննադատությունը ճնշելու համար՝ 2019 թվականին անչափահասների սեռական շահագործման մեջ մեղադրվող Էպշտեյնի գործով ցուցմունքների սղագրությունները հրապարակելուց հրաժարվելուց հետո:
Թրամփը և նրա թիմի անդամները 2024 թվականի ընտրարշավի ընթացքում բազմիցս խոստացել են գաղտնազերծել Էպշտեյնի գործի հետաքննության փաստաթղթերը և ապահովել այս պատմության առավելագույն թափանցիկությունը: Թրամփի և ԱՄՆ վարչակազմի այլ պաշտոնյաների պարզաբանումները վրդովմունքի փոթորիկ են առաջացրել ներկայիս ամերիկացի նախագահի կողմնակիցների զգալի մասի մոտ, ովքեր պահանջում են գործի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հրապարակում: