Մարինե Ավալյանը վերջին պահին է հրաժարվել թռիչքից. ովքե՞ր են եղել վթարված Ան-24 ինքնաթիռում

https://arm.sputniknews.ru/20250724/marine-avaljany-verjin-pahin-e-hrazharvel-trichqic-vovqer-en-eghel-vtarvats-an-24-inqnatirum-91641144.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91636923_0:55:500:430_1920x0_80_0_0_9518b376ebaf3914b7b2fceeda14b2f2.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ավիավթար, ինքնաթիռ, զոհ, հայ, մարինե ավալյան, ռուսաստան, ամուրի մարզ

ավիավթար, ինքնաթիռ, զոհ, հայ, մարինե ավալյան, ռուսաստան, ամուրի մարզ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի Ամուրի մարզում վթարի է ենթարկվել Ան-24 ուղևորատար ինքնաթիռը, որում եղել է 48 ուղևոր, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ամուրի մարզի Տինդա քաղաքի բնակչուհի 55-ամյա Մարինե Ավալյանը չի եղել Ան-24 «Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա» չարաբաստիկ չվերթի ինքնաթիռում և ողջ է մնացել: Այս մասին հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը։

«Shot»-ի տվյալներով՝ կինն անհատ ձեռնարկատեր է, զբաղվում է մանրածախ առևտրով։

Ինչպես RT-ին պատմել է Ավալյանի ամուսնու եղբայրը, Մարինեն արդեն տեղ էր զբաղեցրել ինքնաթիռի սրահում՝ նախապատրաստվելով Բլագովեշչենսկից Տինդա թռիչքին։ Սակայն աղջիկն անսպասելիորոն զանգել է նրան՝ հայտնելով, որ ավագ երեխան հիվանդ է, իսկ կրտսեր երեխային խնամող չկա։

«Մարինե Ավալյանը դուրս է եկել ինքնաթիռից, վերցրել ուղեբեռը և վերադարձել դստեր ու թոռների մոտ», – պատմել է տղամարդը:

Ավիավթարի զոհ դարձած ուղևորների թվում երեք բժիշկ են եղել։ Նրանցից մեկը հայտնի վիրաբույժ էր՝ 71-ամյա Լեոնիդ Մայզելը։ Աշխատում էր Խաբարովսկի տարածաշրջանային թիվ 1 հիվանդանոցում, վերջին անգամ հերթապահել է հուլիսի 20-ին՝ կիրակի օրը: Սախալինի մարզի Նեֆտեգորսկ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում ակտիվ մասնակցության համար Մայզելը պարգևատրվել էր Պատվո շքանշանով:

Մյուս երկու բժիշկներն ամուսիններ էին։ Գալինա Նայդենովան մանկաբարձ-գինեկոլոգ էր, նրա ամուսինը՝ Ալեքսեյ Նայդենովը, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ։ Երկուսն էլ 40 տարի աշխատել են Տինդայում։ Ինքնաթիռում էր գտնվում նաև նրանց 14-ամյա թոռը։

Նայդենովների դուստրը «112» տելեգրամյան ալիքին պատմել է, որ ծնողները տուն էին վերադառնում Թուրքիայից, որտեղ հանգստանալու էին գնացել` իրենց հետ տանելով թոռանը։ Առավոտյան ժամը 11-ի սահմաններում նա զանգահարել էր մորը և հայտնել, որ արդեն օդանավակայանում են և շուտով կթռչեն, իսկ մի քանի ժամ անց կինն իմացել է, որ ծնողներն ու դուստրը մահացել են:

Ինքնաթիռում էր նաև 25-ամյա Նիգինան` 2024 թվականի հունիսին ծնված մեկամյա դստեր՝ Կամիլա Կ.-ի հետ։

Ամուրի մարզում կործանված Ան-24-ի հրամանատարը 61-ամյա Վյաչեսլավ Լոգվինովն էր Իրկուտսկից: Նա ավարտել է Ակտոբեի Տ. Յա. Բեգելդինովի անվան օդային պաշտպանության ուժերի ռազմական ինստիտուտը։

Մահացածների մեջ է նաև ինքնաթիռի բորտուղեկցորդուհին` 44-ամյա Անաստասիա Բեսսմերտնայան։ Նա «Անգարա» ընկերությունում էր 2013 թվականից։ Մինչ այդ աշխատել է «Էնկոր» ընկերության «ԻրԱէրո»-ում։ «Անգարայում» երկար ժամանակ եղել է Ան-148 ինքնաթիռի բորտուղեկցորդուհի։

«Shot»-ի տվյալներով՝ բորտուղեկցորդուհու մասնագիտությունը Անաստասիան սովորել է Քաղավիացիայի Ուրալի ուսումնավարժական քոլեջում։ Նա ուներ երկու երեխա։

Ավիավթարի հետևանքով զոհվել է նաև Ամուրի մարզի տարրական դասարանների ուսուցչուհի Ելենա Վելիկանովան: Նա աշխատում էր Զեյսկի շրջանի Գորնի գյուղում։ Օգոստոսին նա կդառնար 56 տարեկան։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Ռուսաստանի Ամուրի մարզում վթարի է ենթարկվել Ան-24 ուղևորատար ինքնաթիռը, որում եղել է 48 ուղևոր, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ:

Ան-24 ինքնաթիռը թողարկվել է Կիևի ավիացիոն գործարանում 1976 թվականին: Վթարի նախնական պատճառը եղանակով պայմանավորված վատ տեսանելիության պայմաններում օդաչուի սխալն է։ Այսօրվա վթարը վերջին երկու ամսվա ընթացքում «Անգարա» ընկերության ինքնաթիռների հետ կապված արդեն երկրորդ դեպքն է։

Leave a Comment