Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ
Միշուստինի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երևանը հետաքրքրված
է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքը շարունակելու հարցում: Այս մասին
լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ
լրատվականը։

 

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը վճռական է շարունակել աշխատանքը
Եվրասիական տնտեսական միությունում», – ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու
հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը:

Leave a Comment