Էստոնիայի կառավարությունը որոշել է անորոշ ժամանակով արգելել Բելառուսի 273 քաղաքացիների մուտքը իր երկիր, այդ թվում՝ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյինը:
Այս մասին հայտնել է ERR պետական հեռարձակողը՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարությանը։
«Պատժամիջոցների կիրառումից հետո գրեթե հինգ տարի Բելառուսում դրական փոփոխություններ չեն եղել», – ERR-ը մեջբերում է արտգործնախարար Մարգուս Ցախկնային, ով նախաձեռնությունը ներկայացրել է Նախարարների կաբինետի քննարկմանը։
Լուկաշենկոյից բացի, պատժամիջոցների ցանկում են ներառված բելառուս բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավորներ և անվտանգության աշխատակիցներ։
Նշվում է, որ Տալլինը պատժամիջոցներ է կիրառել Մինսկի նկատմամբ 2020 թվականին։