«Միլանը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Միլանը» հայտարարություն է հրապարակել իր պաշտոնական կայքում։ «Ռոսոներիի» կազմին միացել է ձախ պաշտպան Պերվիս Էստուպինյանը, ով նախկինում երեք մրցաշրջան է անցկացրել «Բրայթոնում»։

27-ամյա Էստուպինյանը կնքել է հինգ մրցաշրջանի աշխատանքային պայմանագիր՝ մինչև 2030 թվականի կեսերը։ Էստուպինյանը «Միլանի» կազմում կկրի 2 համարի մարզաշապիկը։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Պերվիս Էստուպինյանի տրանսֆերը «Միլանի» համար արժեցել է 17 միլիոն եվրո։ Իտալիայի նախորդ առաջնությունում «Միլանը» զբաղեցրել է ութերորդ տեղը և մնացել առանց հաջորդ մրցաշրջանի եվրոպական մրցաշարերի ուղեգրի։