https://arm.sputniknews.ru/20250724/mvoskvan-arevmutqi-dzerqn-e-tesnum-stepanakerti-gagatnazhvoghvovin-gvordvoni-ajci-mej-zakharvova-91638748.html
Մոսկվան Արևմուտքի ձեռքն է տեսնում Ստեփանակերտի գագաթնաժողովին Գորդոնի այցի մեջ․ Զախարովա
Մոսկվան Արևմուտքի ձեռքն է տեսնում Ստեփանակերտի գագաթնաժողովին Գորդոնի այցի մեջ․ Զախարովա
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Գորդոնը համարվում է հանցագործ և գրանցված է ծայրահեղականների և ահաբեկիչների ռեեստրում: 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T15:04+0400
2025-07-24T15:04+0400
2025-07-24T15:07+0400
մարիա զախարովա
դմիտրի գորդոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91632334_0:0:1200:675_1920x0_80_0_0_527abd29e41e3fdb8f4a40b9c7a51788.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի (կատարում է օտարերկրյա գործակալի գործառույթներ) հայտնվելուն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով՝ Գորդոնը գրանցված է ծայրահեղականների և ահաբեկիչների ռուսական ռեեստրում։ Զախարովան նրա հայտնվելը բնութագրել է որպես «սև նշան» նրանց համար, ովքեր Արևմուտքի հետ հույսեր են կապում:Այս համատեքստում նա հիշեցրել է Մինսկում Գորդոնի մի քանի ժամանոց հարցազրույցը, որը, նրա պնդմամբ, օգտագործվել է Բելառուսում հակասահմանադրական գործողություններ ծրագրող ուժերի կողմից:«Ես հիմա էլ եմ կարծում, որ այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես չեն մեջ գցել։ Ուստի միանգամայն համաձայն եմ նրանց հետ, ովքեր տեղի ունեցողի մեջ տեսնում են Արևմուտքի ձեռքը, մեր տարածքում, մեր երկրներում խաղաղությունն ու կայունությունը ատող Արևմուտքի ձեռքը»,-ասել է Զախարովան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91632334_97:0:997:675_1920x0_80_0_0_4a4846b1e22868a8ff4e22b2ae5c0bb1.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, դմիտրի գորդոն
մարիա զախարովա, դմիտրի գորդոն
15:04 24.07.2025 (Թարմացված է: 15:07 24.07.2025)
Բաժանորդագրվել
Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Գորդոնը համարվում է հանցագործ և գրանցված է ծայրահեղականների և ահաբեկիչների ռեեստրում:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի (կատարում է օտարերկրյա գործակալի գործառույթներ) հայտնվելուն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Գորդոնը գրանցված է ծայրահեղականների և ահաբեկիչների ռուսական ռեեստրում։ Զախարովան նրա հայտնվելը բնութագրել է որպես «սև նշան» նրանց համար, ովքեր Արևմուտքի հետ հույսեր են կապում:
Այս համատեքստում նա հիշեցրել է Մինսկում Գորդոնի մի քանի ժամանոց հարցազրույցը, որը, նրա պնդմամբ, օգտագործվել է Բելառուսում հակասահմանադրական գործողություններ ծրագրող ուժերի կողմից:
«Ես հիմա էլ եմ կարծում, որ այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես չեն մեջ գցել։ Ուստի միանգամայն համաձայն եմ նրանց հետ, ովքեր տեղի ունեցողի մեջ տեսնում են Արևմուտքի ձեռքը, մեր տարածքում, մեր երկրներում խաղաղությունն ու կայունությունը ատող Արևմուտքի ձեռքը»,-ասել է Զախարովան։