Ռուսական զինանոցը գերազանցում է ամերիկյան Patriot-ներին․ WSJ


Միջազգային

Ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համալիրների փոխանցումը Կիևին չի կարող փոխել Ուկրաինայում հակամարտության ընթացքը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։


«Patriot հրթիռները, որոնք Թրամփը խոստացել էր տրամադրել, կօգնեն ամրապնդել Ուկրաինայի ՀՕՊ-ը, բայց արմատապես չեն փոխի ուժերի հավասարակշռությունը պատերազմում», – ասվում է նյութում:


Ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները խոստովանել են, որ ԱԹՍ-ների և հրթիռների ռուսական զինանոցը զգալիորեն գերազանցում է Patriot-ին, որը Արևմուտքը կարող է մատակարարել Կիևին:

 

Leave a Comment