Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ Ալթայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Վարչապետը Ալթայում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: Համաժողովը տեղի կունենա հուլիսի 24-ից 26-ը։ Ռուսասկան կողմը համաժողովին հրավիրել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարներին։