Ռուսաստանը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք վճռականորեն աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Եվ մենք ցանկանում ենք, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը», – լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի մասին հարցին։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս հարցը «Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է»․ Մոսկվան, իր հերթին, պատրաստ է նպաստել այս բանակցային գործընթացին։