«Ժողովուրդ». Ավանեսյանը փորձում է մինչեւ ՔՊ վարչության եւ ապա խորհրդարանական ընտրություններ արդարացնել իր աշխատանքը


Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նպատակները կարծես թե դառնում են իրականություն, մնաց կատարվեն ՔՊ վարչության հետ կապված նրա նկրտումները։

Բանն այն է, որ բացի նրանից, որ Ավանեսյանը իրեն ենթարկեցրեց մարզային բժշկական կենտրոնները, հիմա էլ գործընթացն այլ ուղղությամբ է տանում, եւ այսօր առողջապահության նախարարի ենթակայության տակ է անցնելու «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն։


«Ժողովուրդը» տեղեկացավ, որ Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է՝ նախագիծն անուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021-2026թթ. Ծրագրի «Բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավում» 21-րդ կետից, «Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծառայությունների բաշխման սկզբունքների սահմանում, հստակ մեխանիզմների նախատեսում՝ ապահովելու համար նեղ մասնագետների կապը առողջության պահպանման առաջնային օղակի հետ» 25-րդ կետից:



Կառավարության օրակարգում տեղ գտած այս հարցը վաղ ժամանակների պատմություն ունի։ 2024 թվականին այս նախագիծը բերվել էր, սակայն ինչ-ինչ պատճառներով մնացել էր թղթին։ Այն ժամանակ դեռ աշխատակիցները լքել էին Կենտրոնը՝ պատճառաբանելով, որ բժշկական կենտրոնը վաճառվում է եւ ապագա չեն տեսնում այնտեղ: Հետեւաբար, բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելը եւ առողջապահության նախարարություն տեղափոխելը հնարավորություն կտա պահպանել եւ զարգացնել կենտրոնի աշխատանքները:


Այսօր քննարկվելիք նախագիծը բացառապես նույնն է, ինչ նախորդ տարվանը. հետաքրքիր է, թե ինչու Ավանեսյանն այս մասին հիշեց միայն 1 տարի անց, եւ այս թուղթը կրկին դրեց Կառավարության անդամների սեղանին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Comment