2021-ին էլ այսպես մերժեցիք իրական հարցումների արդյունքները ու վազեցիք Փաշինյանի հետ ԱԺ արտահերթ ընտրությունների։
Արդյունքում համ դուք չկՌեցիք, համ Փաշինյանը սահմանադրական մեծամանություն վերցրեց խորհրդարանում։
Ու բավական է ամեն պատեհ-անպատեհ առիթներով Սերժ Սարգսյանին հիշատակեք։
2018-ի գարնան աղետալի իրադարձություններից հետո երկու ԱԺ ընտրություններ են անցել, երկուսն էլ Փաշինյանի օգտին։ Ընդ որում, դրանցից մեկը՝ գրեթե անմիջապես պատերազմից հետո։
Ասեմ ավելին, 2021-ին Փաշինյանի գրանցած արդյունքների գրավականներից մեկը Քորաչյանի դեմ լայն զանգվածների տրամադրված լինելն էր։ Փաշինյանն այդ հանգամանքը փայլուն օգտագործեց ՛՛միայն թե Քոչարյանը հետ չգա՛՛ լարի վրա խաղալով։
Չեմ հասկանում ի՞նչն է ձեզ ստիպում հավատալ, որ 2026-ի ԱԺ ընտրությունները այլ սցենարով կանցնեն։ Նորից գաբրելյանովներն են ձեր համար սոցհարցումների ձեր փառասիրությունը շոյող ու անիրատեսական արդյունքներ նկարո՞ւմ։ Թե՞ արդեն Փաշինյանի հետ պայմանավորվել եք։ Երկրորդ տարբերակն ավելի է նման ճշմարտությանը։
Ե՞րբ եք սովորելու ազնիվ լինել գոնե ինքներդ ձեր հետ։ Համարձակություն ունեցեք առերեսվել իրականությանը, հո մենակ Սերժ Սարգսյանին անհիմն մեղադրելով չի։ Այդ հնարքը մեկ դուք եք օգտագործում, մեկ Փաշինյանի PR թիմը։