Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն վերջ է դրել իր տրանսֆերի մասին լուրերին՝ հայտարարելով միլանյան ակումբին իր հավատարմության և «ներաձուրիի» հետ գավաթներ նվաճելու պատրաստակամության մասին։
«Ամեն ամառ լուրեր են շրջանառվում։ Այս անգամ դրանք սովորականից շատ էին, բայց ես միտումնավոր լռեցի, որպեսզի կարողանամ ամեն ինչ ասել վերադառնալուց հետո։ Ես երջանիկ եմ «Ինտերում» և չեմ թաքցրել, որ ուզում եմ մնալ։
Ես պատրաստ եմ ամեն ինչ սկսել նորից։ Ես կարոտել եմ «Ինտերը», իմ նպատակն է տիտղոսներ նվաճել այստեղ՝ այս ակումբի հետ։ Ամեն ինչ հարթված է Լաուտարոյի հետ․ մենք երջանիկ ենք և պատրաստ՝ կրկին միասին խաղալու»,- թուրք կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե 31-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Գալաթասարայը» և «Ֆեներբախչեն», և որ նա մոտ էր այդ թիմերից մեկը տեղափոխվելուն։